Հայերը Հյուսիսային Կովկասում 1918-1920 թթ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ՄԻՆԱՍՅԱՆ ՍՄԲԱՏ ԱԼԲԵՐՏԻ
ԵՐԵՎԱՆ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ, 2016

Գիրքը կարող եք բեռնել` սեղմելով հղումին Հայերը Հյուսիսային Կովկասում 1918-1920 թթ.
To read PDF version of the book please click on the cover image or use this link Armenians In The North Caucasus 1918-1920
Գրքի PDF տարբերակի կամ նյութերի ամբողջական կամ մասնակի տեղադրում այլ ինտերնետ կայքերում արգվելած է:
Reproduction in full or in part is prohibited
Աշխատությունը նվիրված է 1918-1920 թթ. Հյուսիսային Կովկասի տեղացի և գաղթական հայության պատմությանը: Ներկայացվում է 1918թ. թուրքական արշավանքի հետևանքով Անդրկովկասից հայության գաղթը Հյուսիսային Կովկաս, նրանց թվաքանակը և դրությունը: Լուսաբանվում է երկրամասի խորհրդային և ոչ խորհրդային իշխանությունների վերաբերմունքը և քաղաքականությունը երկրամասի տեղացի, գաղթական և ռազմագերի հայերի նկատմամբ: Ուսումնասիրվել է Հյուսիսային Կովկասում և առհասարակ Ռուսաստանի հարավում իրենց գործունեությունը ծավալած ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական կառույցների, ինչպես նաև երկրամասում գործող հայկական կազմակերպությունների պատմությունը: Աշխատանքում լուսաբանվում է նաև 1919-1920 թթ. Հյուսիսային Կովկասում ապաստանած հայ գաղթականների և ռազմագերիների հայրենադարձության պատմությունը:
Աշխատությունը նախատեսված է պատմաբանների, միջազգայնագետների, քաղաքագետների և ընթերցող լայն շրջանակների համար: